«Ոչ ոք Թրիստանից չէր սպասում նման դավաճանություն». Քրիս Ջեները՝ Քլոե Քարդաշյանի հոգեվիճակի մասին

22:05   4 մայիսի, 2018

Քրիս Ջեները հյուրընկալվել է Էլեն Դեջեներեսի շոուին, որի ընթացքում խոսել է նորաթուխ մայրիկ Քլոե Քարդաշյանի ներկայիս վիճակի մասին:

Նշենք, որ ծննդաբերությունից մի քանի օր առաջ համացանցում են հայտնվել տեսագրություններ, որոնցում հայուհու բոյֆրենդը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, դավաճանում է նրան միանգամից երկու աղջկա հետ:

Քրիսի խոսքով՝ ոչ ոք նման դավաճանություն չէր սպասում Թրիստանից: Եվ չնայած այդ անախորժությանը, Քլոեն հիանալի մայրություն է անում իր աղջկան.

«Քլոեն հիասքանչ է: Դժվարանում եմ բառերով նկարագրել, թե որքան լավ մայր է նա»,- հազիվ արցունքները զսպելով՝ ասել է 62-ամյա Ջեները:



© NEWS.am STYLE