Նորապսակների համբույրը չի լինի, մեղրամիսը կհետաձգվի. մանրամասներ՝ Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից

23:32   4 մայիսի, 2018

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի պսակադրությունը սարերի հետեւում չէ. զույգը կամուսնանա մայիսի 19-ին, իսկ մինչ այդ նոր մանրամասներ են ի հայտ եկել թագավորական հարսանիքից:

Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ նորապսակների ավանդական համբույրը պատշգամբում, որով նրանք ողջունում են քաղաքացիներին, այս անգամ նախատեսված չէ:

Դրա փոխարեն Մեգանն ու Հարին կառքով շրջելու են եւ ողջունելու են փողոցում հավաքվածներին:

Ի դեպ, նորապսակները մեղրամսի միանգամից չեն մեկնի: Հարսանիքից մեկ շաբաթ անց արքայազնն ու ամերիկացի դերասանուհին պաշտոնական միջոցառում ունեն, որին պետք է ներկա գտնվեն, իսկ մեղրամիսը նրաք պատրաստվում են անցկացնել Աֆրիկայում, սակայն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեգան Մարքլի եղբայրը՝ Թոմաս Մարքլը, փորձել է խափանել դերասանուհու եւ արքայազն Հարիի հարսանիքը: Թոմասը նամակ է գրել In Touch Weekly-իխմբագրությանը, որում հայտնել է, որ արքայազն իր կյանքի մեծագույն սխալն է գործում Մեգանի հետ ամուսնանալով:

«Մեգանը հաստատ քո կինը չէ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չես տեսնում իրական Մեգանին, որին ամբողջ աշխարհն է տեսնում»,- դիմել է նա Հարիին՝ ապա դերասանուհուն մեղադրել հորը լքելու մեջ.

«Նա օգտագործեց նրան՝ որքան կարողացավ, իսկ երբ հայրս սնանկացավ, եւ պետք էր նրան օգնել, Մեգանը սկսեց իրեն այնպես պահել, ասես նրան չի ճանաչում»,- նշված է նամակում:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Getty, RexFortodom



© NEWS.am STYLE