«Իմ երաժշտությունը նախատեսված է ոչ թե աչքերի, այլ ականջների համար». Ադելը նշում է 30-ամյակը

11:31   5 մայիսի, 2018

Բրիտանացի երգչուհի Ադելն այսօր՝ մայիսի 5-ին, նշում է ծննդյան 30-ամյակը:

Երաժշտական քննադատները Ադելին կոչում են «Նոր Էմմի Ուայնհաուս»: 30-ամյա երգչուհին երաժշտական աշխարհին բազմաթիվ հիթեր է նվիրել՝ արժանանալով ոլորտի ամենահեղինակավոր եւ երանելի  մրցանակներին: Նրա պարգեւների ցանկում են` «Գրեմմիի» Brit Awards-ի, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուսի» եւ «Օսկարի» մրցանակներ:

Երգչուհու հիթերը շաբաթներ շարունակ գլխավորել են համաշխարհային հիթ շքերթների առաջատար հորիզոնականները: Նրա այս հաջողությունը գրանցված է «Գինեսի» ռեկորդների գրքում:

Time ամսագիրը 2012 թ-ին Ադելին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի երգչուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Իմ կյանքը նման է դրամայի ու ես ժամանակ չունեմ մտածելու այլ մանրուքների մասին. օրինակ, թե ինչպիսի տեսք ունեմ այսօր»:

«Իմ երաժշտությունը նախատեսված է ոչ թե աչքերի, այլ ականջների համար»:

«Իհարկե, ես ունեմ թերություններ, բայց ես երբեք չեմ շփվում այնպիսի մարդկանց հետ, որոնք միշտ դրանք մատնացույց են անում»:

«Ես միշտ եմ ցանկացել լինել երգչուհի, բայց իմ նպատակն այն չէր, որ ամբողջ աշխարհն ինձ ճանաչեր»:

«Ես երբեք չեմ ցանկացել նմանվել ամսագրերի շապիկներին փայլող մոդելներին: Ես ներկայացնում եմ կանանց մեծամասնությանը ու հպարտ եմ դրա համար»:

«Իմ ամենամեծ վախն այն է, որ իմ երաժշտությունը մի օր կարող է չձուլվել հանրությանը»:

«Ես միշտ գրել եմ այն, ինչ զգացել եմ»:

«Երբ սիրտդ կոտրում են, ավելի զգացմունքային ես դառնում երգեր գրելիս»:

«Ես նոր երգ չեմ թողարկում մինչեւ այն ինձ դուր չի գալիս կամ մինչեւ պատրաստ չեմ լինում»:

«Ես չեմ ժամադրվում հայտնիների հետ»:                         

Լուսանկարները՝ Eric Madigan Heck/Time, Adele.com



© NEWS.am STYLE