«Երբ աղջիկների խումբ եմ տեսնում, ուզում եմ պարել». Քրիս Բրաունը դարձավ 29 տարեկան

18:25   5 մայիսի, 2018

Ամերիկացի հայտնի երգիչ Քրիս Բրաունն այսօր՝ մայիսի 5-ին, նշում է ծննդյան 29-ամյակը:

Իր առաջին ձայնասկավառակը Քրիս Բրաունը թողարկել է 16 տարեկանում, այն կոչվում էր Chris Brown:

Բացի անհատական հաջողություններից՝ Քրիս Բրաունը նաեւ հայտնի է այլ երգիչների հետ համագործակցություններով, նա համահեղինակել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ No Air-ը, որը երգչուհի Ջորջի Սփայսի հետ զուգերգ է, Shortie Like Mine` ռեփեր Bow Wow-ի հետ եւ Shawti Get Loose-ը, որը կատարել է Lil Mama-ի եւ T-Pain-ի հետ:

Այսօր ներկայացնում ենք երգչի հայտնի մտքերից մի քանիսը:

«Քեզ ատողները միեւնույն է՝ կատեն, քանի որ ինչ-որ մեկը դա պետք է անի»:

«Հետեւիր երազանքներիդ, պարզապես փորձիր նաեւ հաճույք ստանալ այդ գործընթացից»:

«Մայրս սովորեցրել է, որ կնոջը պետք է հարգալից վերաբերվել»:

«Ես միշտ պատկերացրել եմ, որ դառնալու եմ այն, ինչ երազում եմ դառնալ»:

«Սիրել, նշանակում է Նրա համար անել ամեն ինչ, հաճախակի մտածել Նրա մասին եւ կարողանալ ամբողջ կյանքդ անցկացնել տվյալ մարդու հետ: Իսկ երբ հավանում ես մեկին, քեզ դուր են գալիս նրա այս կամ այն հատկանիշները, բայց չես հասկանում՝ արդյոք պատրա՞ստ ես սիրահարվել նրան»:

«Ես սիրում եմ ուշադրություն: Իսկ երբ աղջիկների խումբ եմ տեսնում, ուզում եմ պարել»:

«Ինձ համար վատագույն փորձն այն էր, որ երբ մի անգամ բեմի վրա երգում էի, հանկարծ սկսեցի խեղդվել, կոկորդս քերում էր ու դա տեւեց մոտավորապես երեսուն վայրկյան: Ես հազիվ էի արտաբերում բառերը, բայց շուտով հաղթահարեցի ամեն ինչ ու կարծես՝ ամբոխը, նույնիսկ, ուշադրություն չդարձրեց այդ թերությանը»:

«Ինձ դուր են գալիս այն աղջիկները, որոնք ունեն ոճի զգացողություն, որոնք յուրահատուկ են եւ կարողանում են ճիշտ ներկայացնել իրենց»:

«Կարծում եմ՝ պարահրապարակում ես կհաղթեի Usher-ին»:

«Իմ լավագույն համբույրը եղել է բեմի վրա: Քելլի Ռոուլանդը ծննդյանս օրվա ելույթիս ժամանակ մեղմորեն համբուրեց շուրթերս: Դա հրաշալի էր»:

Լուսանկարները՝ Քրիս Բրաունի Facebook-ից



© NEWS.am STYLE