Երկար թեւքեր ու առատ հուլունքներ. նոր մանրամասներ Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի մասին

17:05   5 մայիսի, 2018

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի առաջիկա հարսանիքը շարունակում է մնալ մամուլի քննարկման թեման: Զույգը պսակադրվելու է մայիսի 19-ին. Օր օրի համացանցում հայտնվում են նրանց հարսանեկան արարողության մասին նոր մանրամասներ:

Քննարկման համար մեկ թեման Մեգանի հարսանեկան զգեստն է: Ըստ Daily Mail-ի` այդ օրը արքայական հարսնացուն կկրի 100,000 եվրո արժողությամբ շքեղ զգեստ, որը հեղինակել է Ralf & Russo դիզայներական դուետը:

Երկար թեւքերով եւ առատ հուլունքնեևրով զարդարված այդ զգեստով Մեգանը կքայլի դեպի խորան եւ կներկայնա 600 հյուրերի ու միլիոնավոր հեռուստադիտողների առջեւ:

Ավելի վաղ Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ նորապսակների ավանդական համբույրը պատշգամբում, որով նրանք ողջունում են քաղաքացիներին, այս անգամ նախատեսված չէ:

Դրա փոխարեն Մեգանն ու Հարին կառքով շրջելու են եւ ողջունելու են փողոցում հավաքվածներին:

Ի դեպ, նորապսակները մեղրամսի միանգամից չեն մեկնի: Հարսանիքից մեկ շաբաթ անց արքայազնն ու ամերիկացի դերասանուհին պաշտոնական միջոցառում ունեն, որին պետք է ներկա գտնվեն, իսկ մեղրամիսը նրաք պատրաստվում են անցկացնել Աֆրիկայում, սակայն ավելի ուշ:



© NEWS.am STYLE