Անչոկն ամուսնացել է եւ դադարեցրել մոդելային գործունեությունը. մոդելի մենեջերը մանրամասներ է հաղորդում

14:21   5 մայիսի, 2018

Հայաստանի ամենաքննարկվող մոդելներից մեկը՝ Անչոկը, որը վերջին շրջանում հայտնի է նաեւ որպես դիզայներ, ամուսնացել է: Համացանցում տարածված խոսակցությունները NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեց մոդելի մենեջեր Արփի Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտնեց, որ Անչոկն ամուսնությունից հետո չի զբաղվում մոդելինգով եւ հնարավոր է՝ այլեւս երբեք հանդես չգա որպես մոդել եւ դերասանուհի, սակայն նա կշարունակի ներկայանալ՝ որպես դիզայներ:

«Հարսանեկան արարողություն չի եղել: Զույգն իրենց հարաբերություններն օրինականացրել է փետրվարի 24-ին, որից հետո միասին են սկսել ապրել»,-նշեց Արփին՝ հավելելով, որ Անչոկի ընտրյալը շոու-բիզնեսի ոլորտի հետ ոչ մի կապ չունի, սակայն մոդելի ամուսնու մասին այլ մանրամասներ մենեջերը չներկայացրեց:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE