Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնը միանալուց հետո առաջին անգամ ներկայացել են միասին

16:04   5 մայիսի, 2018

Քլոե Քարդաշյանն ու Թրիստան Թոմփսոնը կրկին միասին են: Ռեալիթի շոուի աստղը, որը բոյֆրենդի դավաճանության մասին տեղեկացել էր ծննդաբերությունից օրեր առաջ, ներել է սիրելիին: Նրանք հաշտվելուց հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը: Զույգին տեսել են TownHall ռեստորանում: Ականտեսների խոսքով՝ Քլոեն եւ Թրիստանը ճաշում էին ընկերների հետ, նրանք կատակում էին եւ ծիծաղում:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Քլոեն որոշել է Թրիստանին եւս մեկ հնարավորություն տալ եւ նրանք կրկին միասին են ապրելու:

Հիշեցնենք, որ Քլոեն ծննդաբերել է ապրիլի 12-ին: Հայուհին դուստր է ունեցել, որին անվանել է Թրու:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարը՝ Seth Browarnik



© NEWS.am STYLE