Պենելոպե Քրուզը ցուցադրել է դեմքն՝ առանց դիմահարդարման (ֆոտո)

22:05   5 մայիսի, 2018

Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին՝ Պենելոպե Քրուզը, մյուս դերաանուհիներից միշտ առանձնացել է իր բնական տեսքով: 44-ամյա դերասանուհին ոչ միայն չի դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության, այլեւ երբեք չի խուսափել ներկայանալ առանց դիմահարդարման:

Այսօր Քրուզն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում չի կրում դիմահարդարում: Դատելով լուսանկարի մակագրությունից՝ դերասանուհին այս պահին Դուբայում է:

«Շնորհակալ եմ Դուբայ: Կհանդիպենք մյուս անգամ»,-գրել է նա

Լուսանկարները՝ Elle France, Instagram



© NEWS.am STYLE