Անջելինա Ջոլին հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ (ֆոտո)

14:05   6 մայիսի, 2018

Արեւմտյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլին նոր սիրավեպ ունի: 42-ամյա դերասանուհին հանդիպում է «Մալեֆիսենթա» ֆիլմում իր գործընկերնեից մեկի՝ 35-ամյա Էդ Սքրեյնի հետ: Այս մասին հայտնել է Սքրեյնի ընկերը, որի խոսքով Ջոլին անընդհատ պատրվակ է փնտրում տղամարդու հետ առանձնանալու համար: 

Ի դեպ, Սքրեյնը սկսնակ դերասան է: «Մալեֆիսենթա 2»-ում նա չարագործի է մարմնավորելու: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ դերասանը Լոնդոնում կին եւ որդի ունի:

Աղբյուրը՝ OK Magazine

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE