Քայլի Ջենների Instagram-յան մեկ գրառումը մեկ միլիոն դոլար արժե

16:14   6 մայիսի, 2018

Քայլի Ջեների Instagram-յան մեկ գրառումը մեկ միլիոն դոլար արժե: Նման տվյալ է հրապարակել D'Marie Analytics ընկերությունը:

Քայլին ամենաշատն է վաստակում իր քույրերից: Նրա մեկ գովազդային գրառումը մեկ միլիոն դոլար արժե, Քիմն այդպիսի գրառման համար 500 հազար դոլար է ստանում, Քլոեն եւ Քորթին՝ 250 հազարական դոլար:

Հանուն արդարության նշենք, որ Քայլիի Instagram-ում գովազդային գրառումները շատ քիչ են:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE