Քիմ Քարդաշյանը Շերի համերգին ներկայացել է Շերի կերպարով (ֆոտո/վիդեո)

14:30   6 մայիսի, 2018

Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը Շերի մեծ երկրպագուն է: Քիմը հաճախ է երգչուհու կուլտային կերպարները կրկնում: Եվ, ահա, հայուհին կրկին որոշել է հանդես գալ Շերի կերպարում:

Երեկ Լաս Վեգասում 71-ամյա երգչուհին համերգ է տվել, որին ներկա է եղել Քիմ Քարդաշյանն իր համադասարանցիների հետ:

Քիմը կրկնել է Շերի կերպարներից մեկը, որով երգչուհին ելույթ է ունեցել բեմում:

Հայուհին իր Snapchat-ում հատվածներ է հրապարակել Շերի համերգից:

Լուսանկարները՝ peopletalk.ru-ի եւ Քիմ Քարդաշյանի snapchat-ի



© NEWS.am STYLE