«Եվրատեսիլ 2018»․ Մասնակիցները պատրաստվում են կարմիր գորգի արարողությանը

15:54   6 մայիսի, 2018

Այսօր երեկոյան Լիսաբոնում կկայանա «Եվրատեսիլ 2018» հեղինակավոր երգի մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի ավանդական կարմիր գորգը կփոխարինվի կապույտով, քանի որ Լիսաբոնի խորհրադանիշներից մեկը ծովն է։

Այս պահին մասնակիցները պատրաստվում են գորգով անցնելու եւ լրագրողների հարցերին պատասխանելու համար։

NEWS. am STYLE-ից Վեգա Անդրիասյանն ու Պարույր Սինիավսկին այս պահին իրադարձություններին հետեւում են մամուլի կենտրոնից։ Մանրամասներին ծանոթացնում է Վեգա Անդրիասյանը՝ ուղիղ հեռարձակմամբ։



© NEWS.am STYLE