«Եվրատեսիլ 2018»-ի բացման արարողությունը

20:42   6 մայիսի, 2018

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունենում Եվրատեսիլ 2018-ի բացման արարողությունը։ Ավանդական կարմիր գորգն այս տարի փոխարինվել է օվկիանոսը խորհրդանշող կապույտով։

Արարողությանը տեղում հետեւում եւ Սեւակ Խանաղյանին ու մյուս մասնակիցներին հարցեր են ուղղում Վեգա Անդրիասյանն ու Պարույր Սինիավսկին։

Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո։

 

Հատուկ շնորհակալություն Ucom ընկերությանը՝ աջակցության համար։



© NEWS.am STYLE