Իլոն Մասկի նոր ընտրյալը բացահայտված է

22:15   6 մայիսի, 2018

Արեւմտյան լրատվամիջոցները հաղորդում են Իլոն Մասկի նոր սիրավեպի մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Tesla-ի հիմնադիրը նոր ընտրյալ ունի, որը շատ նման է նրա նախկին ընկերուհուն՝ դերասանուհի Էմբեր Հերդին:

Մասկին սիրավեպ են վերագրում Թայլեր Հեյնի հետ, որը որպես երիտասարդ միլիոնատեր ընդգրկված է Forbes-ի վարկանիշում: 29-ամյա աղջիկը հագուստի ապրանքանիշ ունի, որը նրան մեծ եկամուտ է ապահովում:

Լուրերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել ոչ Իլոն Մասկի, ոչ Թայլերի կողմից:

Լուսանկարները՝ East News, Instagram



© NEWS.am STYLE