«Հայաստան, մենք գալիս ենք». Սերժ Թանկյան

10:50   7 մայիսի, 2018

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ արդեն Հայաստան գալու ճանապարհին է:

«Հայաստան, մենք գալիս ենք: Բայց համերգ չի լինելու, չգիտեմ, թե ով է նման բան հորինել»,-գրել է նա:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Թանկյանի հետ Հայաստան է ժամանելու նաեւ Հոլիվուդում հայտնի հայ դերասան Ռոման Միտիչյանը, որի հետ NEWS.am STYLE-ն անցած տարի բացառիկ հարցազրույց է ներկայացրել՝ անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին եւ Ռոմանի դերին:

Հիշեցնենք, որ Թանկյանը Հայաստանում կլինի այսօր: Նա Զվարթնոց օդանավակայան կժամանի երեկոյան, ժամը՝ 20:05-ին:



© NEWS.am STYLE