«Եվրատեսիլ-2018». Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին (տեսանյութ)

12:04   7 մայիսի, 2018

Լիսաբոնում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի բացման արարողությունը: NEWS.am STYLE-ից կարմիր գորգի արարողությանը տեղում՝ ուղիղ եթերով ներկայացրեցին եւ Սեւակ Խանաղյանին ու մյուս մասնակիցներին հարցեր ուղղեցին՝ Վեգա Անդրիասյանն ու Պարույր Սինիավսկին։ 

Ֆիլիպ Կիրկորովն այս տարի «Եվրատեսիլ»-ին մասնակցում է Մոլդովայի պատվիրակության կազմում: Նա «DOREDOS» խմբի պրոդյուսերն է ու նրանց ուղեկցում էր mրցույթի բացման արարողությանը: NEWS.am STYLE -ի հետ զրույցում Ֆիլիպն իր կարծիքը հայտնեց Հայաստանի ներկայացուցիչ` Սևակ Խանաղյանի մասին. «Նա հրաշալի արտիստ է, ես նրան հետևում եմ դեռ ուկրաինական «X Factor»-ից: Անձամբ ծանոթ չենք, բայց նա հասցրել է ընկերանալ մեր մասնակիցների հետ»:

 

Վեգա Անդիասյան

Պարույր Սինյավսկի

NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար

 



© NEWS.am STYLE