«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին (տեսանյութ)

14:04   7 մայիսի, 2018

«Եվրատեսիլ 2018»-ի Կարմիր գորգի արարողության ընթացքում մասնակիցները ոչ միայն պատասխանում են լրագրողների հարցերին, այլև բարևներ ուղարկում իրենց սիրած երկրներ:

Պարզվում է՝ Հունաստանի մասնակից Յիաննան շատ է սիրում հայկական խոհանոցը, Չեխիայի ներկայացուցիչ Միկոլասն էլ լավ ծանոթ է հայկական կոնյակին:

Նրանք և մյուս մասնակիցներից մի քանիսն իրենց ողջույններն են ուղարկում Հայաստան:

Հիշեցնենք, որ մեր մասնակիցը ելույթ կունենա մայիսի 8-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո։

Վեգա Անդիասյան

Պարույր Սինիավսկի

NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար

 

 

 



© NEWS.am STYLE