Ադելը «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհու կերպարով է նշել ծննդյան 30-ամյակը (ֆոտո)

16:21   7 մայիսի, 2018

Մայիսի 5-ին հանրահայտ երգչուհի Ադելը նշում էր ծննդյան 30-ամյակը: Երգչուհին այսօր լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ ծննդյան օրվա երեկույթը «Տիտանիկ» ֆիլմի թեմայով էր կազմակերպել, իսկ ինքը՝ երգչուհին, հագնվել էր ֆիլմի գլխավոր հերոսուհի Ռոուզի նման:

Երգչուհին նաեւ նշել է, որ դա իր լավագույն ծննդյան տարեդարձն էր, թեեւ ալկոհոլը փոքր-ինչ չարաշահել էր:

«Չգիտեմ էլ, թե ինչ եմ անելու հաջորդ 30 տարիներիս ընթացքում, քանի որ այնքան օրհնված կյանք եմ ունեցել մինչ այսօր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 11 տարիների ընթացքում կողքիս են եղել: Շնորհակալ եմ ընտանիքիս եւ ընկերներս, ովքեր զվարճացրեցին ինձ «Տիտանիկ»-ի թեմատիկայով այս ծննդյանս խնջույքի ժամանակ: Անցած գիշերը լավագույնն էր իմ կյանքում»,-գրել է Ադելը:



© NEWS.am STYLE