«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի վերջին փորձը

17:36   7 մայիսի, 2018

Լիսաբոնում սկսվեցին «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի որոշիչ փորձերը: Այս պահին, Հայաստանի մասնակից՝ մեր Սեւակ Խանաղյանն անցկացնում է իր վերջին փորձը, որից հետո երեկոյան ելույթ կունենա «Ժյուրի շոուի» շրջանակներում (բոլոր երկրների մասնակիցների ելույթները՝ հատուկ բոլոր երկրների ժյուրիի անդամների համար, որոնց գնահատականների մասին կտեղեկանանք վաղը՝ քվեարկության արդյուքները հայտարարելիս):

Հիշեցնենք, որ մեր մասնակիցը ելույթ կունենա մայիսի 8-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո։

Վեգա Անդիասյան

Պարույր Սինիավսկի

NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար

 



© NEWS.am STYLE