Մեգան Ֆոքսին եւ Ֆերգիի նախկին ամուսնուն «բռնացրել են» կրքոտ համբուրվելիս (ֆոտո)

22:10   7 մայիսի, 2018

Մեգան Ֆոքսին եւ Ֆերգիի նախկին ամուսնուն՝ Ջոշ Դյուամելին «բռնացրել են» կրքոտ համբուրվելիս: Դյուամելը, որը վերջերս է ամուսնալուծվել երգչուհուց, պարբերաբար նոր սիրավեպերի ասեկոսեների առիթ է տալիս:

Նրան սիրավեպ էին վերագրում Բեն Աֆլեքի նախկին կնոջ՝ Ջեսիկա Գարների հետ, սակայն դերասանին պապարացիները «բռնացրել են» մեկ այլ գեղեցկուհու՝ Մեգան Ֆոքսին համբուրելիս:

Հետագայում պարզվել է, որ լուսանկարն արվել է «Մտածիր շան նման» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում Մեգանն ու Ջոշը ամուսինների են մարմնավորում:

Աղբյուրը՝ OK Magazine

Լուսանկարները՝ Legion Media



© NEWS.am STYLE