Ռոզի Արմենը Հայաստան է գալիս՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու (ֆոտո)

23:50   7 մայիսի, 2018

Ռոզի Արմենը Հայաստան է գալիս՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու: Այս մասին ֆրանսիաբնակ լեգենդար երգչուհին հայտնել է իր Facebook-յան էջում, որտեղ լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից:

Երաժիշտ Դեր Հովան էլ Ռոզի Արմենի էջում գրառում է արել՝ նշելով, որ երգչուհին ժամանում է Երեւան՝ համաժողովրդական շարժմանն աջակցելու.

«Կենդանի լեգենդի հետ: Երեւան կժամանի Ռոզի Արմենը՝ մեզ աջակցեկու եւ մեզ հետ միասին կերտելու Նոր Սկիզբը»:

Նշենք, որ այսօր արդեն Երեւան է ժամանել Սերժ Թանկյանը:



© NEWS.am STYLE