Met Gala 2018. Կարա Դելեւինն ու Նիկի Մինաժը՝ Մարիաննա Հարությունյանի հեղինակած գլխազարդերով (ֆոտո)

11:26   8 մայիսի, 2018

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում երեկ կայացել է նորաձեւության աշխարհի ամենակարեւոր երեկույթներից մեկը՝ Met Gala 2018-ը, որի ընթացքում աստղերն, ինչպես ամեն տարի, փայլել են իրեն յուրահատուկ կերպարներով:

Վերջին շրջանում աստղային կերպարների մեջ իր ուրույն ներդրումն է ունենում ազգության հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանը, որի զարդերն արդեն բազմիցս փայլել են տարբեր միջոցառուների կարմիր գորգերին: Այս անգամ Մարիաննան զարդարել է միանգամից երկու հայտնի կանանց՝ մոդել Կարա Դեւելինին եւ երգչուհի Նիկի Մինաժին: Նրանք երկուսն էլ գլխներին կրել են Մարիաննայի հեղինակած զարդերը:

Հիշեցնենք, որ վերջերս հայ դիզայները նաեւ համագործակցել է Ջենիֆեր Լոպեսի հետ՝ պատրաստելով զարդեր նրա El Anillo տեսահոլովակի համար:

Լուսանկարները՝ Մարիաննա Հարությունյանի Instagram-ից



© NEWS.am STYLE