NEWS.am STYLE պապարացի. ինչպե՞ս էր Ֆիլիպ Կիրկորովը զվարճանում «Եվրատեսիլ»-ի երեկույթի ժամանակ (տեսանյութ)

14:04   8 մայիսի, 2018

Այս երեկո Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կկայանա «Եվրատեսիլ 2018» -ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենա նաեւ Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո: NEWS.am STYLE-ի թիմն այս պահին Լիսաբոնում է. մենք ձեզ պարբերաբար կներկայացնենք Սեւակ Խանաղյանի հետ կապված նորությունները, սակայն մեր աչքից չեն վրիպում նաեւ մրցույթի մյուս մասնակիցներն ու պատվիրակության անդամները:

Այսպես օրինակ՝ միջոցառումներից մեկի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը որոշել էր մի փոքր թեթեւանալ ծանր  գրաֆիկից եւ զվարճանալ մյուս մասնակիցների ու երկրպագուների հետ:

Այդ ամենը չի վրիպել մեր պապարացիի աչքից:)

Տեսանյութի համար շնորհակալ ենք Էլիանա Գոնչարովային



© NEWS.am STYLE