Քիմ Քարդաշյանը Met Gala 2018-ի երեկույթին ներկայացել է սեքսուալ զգեստով (ֆոտո)

13:20   8 մայիսի, 2018

Երեկ Նյու Յորքում կայացել է Met Gala 2018 միջոցառումը: Նորաձեւության ամենասպասված իրադարձություններից մեկի կարմիր գորգին աստղերը փայլել են շքեղ եւ բավականին «փակ» ու համեստ կերպարներով, քանի որ այս տարի միջոցառման թեման կրոնի ու նորաձեւության համադրությունն էր: Սակայն երբ հերթը հասել է միջոցառման երեկույթին, աստղերից շաստերը որոշել են կրկին ցուցադրել իրենց սեքսուալ կողմերը:

Այսպես օրինակ՝ հայուհի Քիմ Քարդաշյանը, որը Met Gala-ի կարմիր գորգին ներկայացել էր Versace-ի ոսկեգույն զգեստով, որը զարդարված էր երկու խոշոր խաչերով, երեկույթին հայտնվել է մարմինն ընդգրկող սեւ հագուստով՝ ցուցադրելով իր սեքսուալ բարեմասնությունները: Ի դեպ, հարկ է նշել, որ Քիմը միջոցառման թե կարմիր գորգին, թե երեկույթին ներկայացել էր առանց Քանյե Ուեսթի ուղեկցության:

Նրանից հետ չի մնացել նաեւ Բելլա Հադիդը, որը միջոցառման երեկույթին ներկայացել է կաշվե սեւ տաբատով եւ մարմինն ընդգրկող կարճ տոպով: Մինչդեռ Բելլայի մեծ քույրը՝ Ջիջի Հադիդը, որոշել է ցուցադրել իր նրբագեղությունը՝ հագնվելով սպիտակ ու վարդագույն երանգների մեջ:

Իսկ միջոցառման կարմիր գորգի ամենաշքեղ կերպարներիղ մեկը ներկայացնող Ռիհաննան երեկույթին ներկաացել է ավելի համեստ կերպարով: Նա նախընտրել է հագնել արծաթագույն կոստյում:

Հիշեցնենք, որ երեկ կայացած միջոցառման կարմիր գորգին միանգամից երկու աստղեր՝ Կարա Դելեւինն ու Նիկի Մինաժը, կրել են Մարիաննա Հարությունյանի հեղինակած զարդերը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE