«Այո, ես ստիպել եմ կնոջն արտասվել». Էնրիկե Իգլեսիասը նշում է 43-ամյակը

19:11   8 մայիսի, 2018

Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն այսօր`մայիսի 8-ին, դառնում է 43 տարեկան: Չնայած իր հասուն տարիքին` Իգլեսիասի ոճը շարունակում է մնալ դեռահասների համար կրկնօրինակման աղբյուր: Էնրիկեն լատինաամերիկյան երաժշտության ամենասիրված ներկայացուցիչներից է: Երգիչը բազմիցս արժանացել է «Գրեմմի» եւ American Music Awards մրցանակների:

Հայտնի Hero երգից հետո Իգլեսիասն իսկական հերոս դարձավ իր երկրպագուհիների համար: Այդ երգի ցանկացած կենդանի կատարման ժամանակ երգիչը բեմ էր հանում իր ամենաոգեվորված երկրպագուհուն եւ ելույթից հետո համբուրում նրա շուրթերը:

Կար ժամանակ, երբ շատերը Էնրիկեին ընկալում էին՝ որպես աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի որդի: Սակայն կրակոտ երգիչը կարողացավ ապացուցել, որ ճանաչման հասել է իր աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ: Հայտնի սրտակերին միլինավոր երկրպագուհիներից զատ` հաջողվել է գրավել նաեւ ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովային:  Նախորդ տարվա դեկտեմբերին Աննան Էնրիկեին պարգեւեց նրանց երկվորյակներին՝ Նիկոլասին ու Լյուսիին: Իր անձնական կյանքը Էնրիկեն նախընտրում է որքան հնարավոր է փակ պահել` փոխարենը տարվա ընթացքում հանդես գալով երկու կամ ավելի հիթային ստեղծագործություններով: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էնրիկե Իգլեսիասի հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Իմ բնավորության լավագույն գիծն այն է, որ ես միշտ հասանելի եմ, իսկ վատը՝ որ հաճախ կարող եմ մռայլ լինել»:

«Ես լավ մարդ եմ, բայց ունեմ շատ թերություններ»:

«Ինձ ոգեշնչում են կանայք, ընկերությունն ու մենակությունը»:

«Սերն իմ ամենակարեւոր ոգեշնչումներից է»:

«Ոչինչ չէի փոխի իմ կյանքում: Ես սխալներ գործել եմ, բայց հենց դրանց շնորհիվ եմ սովորել»:

«Ավելի լավ է՝ ինքս գործեմ սխալներ, քան թույլ տամ, որ մարդիկ դա անեն իմ փոխարեն»:

«Երբ ես սիրահարված եմ, ես միշտ ուրախ եմ արթնանում»:

«Ես միայն մի դեպքում եմ բարկանում, երբ ինձ մոտենում են ստորագրություն խնդրելու այն ժամանակ , երբ ճաշում եմ»:

«Այո, ես ստիպել եմ կնոջն արտասվել»:

«Ինձ համար սերն ավելի կարեւոր է, քան սեքսը»:

«Եթե Իսպանիայում ես ծնվել, ուրեմն պետք է ֆուտբոլ խաղալ իմանաս»:

Լուսանկարները՝ Էնրիկե Իգլեսիասի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE