«Հայ ազգն ամբողջ աշխարհին ցույց տվեց պայքարի ճիշտ օրինակը». Ռոզի Արմեն

15:07   8 մայիսի, 2018

Ֆրանսիաբնակ լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը ելույթ ունեցավ ՀՀ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում: Նա ողջունելով հրապարակում հավաքված հայրենակիցներին ասաց. «Շատ հպարտ եմ Հայաստանի հայ ժողովրդով, շատ ազդված եմ, տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությամբ: Հայ ազգը նորից ամբողջ աշխարհին ցույց տվեց, պայքարի ճիշտ օրինակը:

Ազգ, առաջ ընթանալու համար պիտի ունենա ձեր պես նոր սերունդ և երիտասարդություն: Նոր սերունդ՝ կրթված, հարգանքով, խոհեմ: Այս սիրուն երիտասարդներով մեր փոքրիկ երկիրը պիտի կառուցի իր ապագան: Ես հուսով եմ իմ սիրելի հայրենակիցներ, որ աշխարհասփյուռ հայերը կվերադառնան Հայաստան: Մենք այդ հույսով ենք ապրում»: 

Այսնուհետև շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առթիվ:



© NEWS.am STYLE