«Սա Նոր Հայաստանի առաջին օրն է». Սերժ Թանկյան

15:50   8 մայիսի, 2018

Երեկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան՝ սատարելու համաժողովդական շարժմանը:

Զվարթնոց օդանավակայանում Թանկյանին դիմավորեցին Նիկոլ Փաշինյանն ու երգչի երկրպագուները, որոնց հետ միասին նա ուղեւորվեց Հանրապետության հրապարակ: Թանկյանն այսօր եւս եղել է հրապարակում:  Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով.

From the stage celebrating the people’s victory in Armenia. The elation, spirit and hope is palpable and overwhelming. Today is the first day of a New Armenia.

Публикация от Serj Tankian (@serjtankian)

«Բեմից տոնում ենք հայ ժողովրդի հաղթանակը: Մխիթարությունը, ոգին ու հույսը շատ հուզիչ է: Սա Նոր Հայաստանի առաջին օրն է»:

Երգիչն այսօր մասնակցել է նաեւ Ազգային ժողովում կայացած նիստին, որի արդյունքում 59 կողմ, 49 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:

Ավելի վաղ Թանկյանը տեսանյութ էր հրապարակել եւ գրել.

«Ես այնքան ուրախ եմ, որ ներկա եմ եղել այն պահին, երբ Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ: Սյնուհետեւ մենք գնացինք Հանրապետության հրապարակ, որպեսզի տոնենք սա ժողովրդի հետ, քանի որ նա ժողովրդի վարչապետն է»:

I was so happy to have experienced the moment the Parliament of Armenia voted @nikolpashinyanofficial as Prime Minister. We then went to Republic Square to celebrate with the people for he is the people’s PM.

Публикация от Serj Tankian (@serjtankian)



© NEWS.am STYLE