Սարգիս Գրիգորյանն ու նրա կինը՝ Մանոն շնորհավորում են բոլորին հաղթանակի կապակցությամբ

16:02   8 մայիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջի story հավելվածում Հանրապետության հրապարակից նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում դերասանն ասում է. «Բոլորին շնորհավորում եմ այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Ողջունում, շնորհավորում եմ, Աստված մեր ժողովրդի հետ: Առաջ»:

Իսկ դերասանի կինը՝ Մանոն Instagram-ի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել հանրահավաքից: Զույգը Հանրապետության հրապարակ էր գնացել սպիտակ վերնաշապիկներով:

Մանոն գրել է. «Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի....Հաղթանակած հայ ժողովուրդ»:

 

 



© NEWS.am STYLE