«Վերջապես ունենք մեր` Ժողովրդական վարչապետը». Հայկ Մարության

16:48   8 մայիսի, 2018

Հայկ Մարությանը իր Facebook-յան էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանը նորընտիր վարչապետի հետ է: Հայկ Մարությանը լուսանկարին կին գրել է. «Հաղթեցինք!!!!!!!!!! Վերջապես ունենք մեր` Ժողովրդական Վարչապետը!!!!»:

Նշենք, որ այսօր շատ հայ հայտնիներ շնորհավորում են ժողովրդին՝ իրենց հաղթանակի առթիվ: Անմասն չմնացին նաև դերասան Սարգիս Գրիգորյանն ու իր կինը՝ Մանոն: Ամուսինները սոցցանցերի իրենց էջերում շնորհավորական խոսքեր են հղել իրենց հայրենակիցներին:

Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Բոլորին շնորհավորում եմ այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Ողջունում, շնորհավորում եմ, Աստված մեր ժողովրդի հետ: Առաջ»:

Իսկ Մանոն գրել էր. «Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի....Հաղթանակած հայ ժողովուրդ»:



© NEWS.am STYLE