Met Gala 2018-ում Նիկ Ջոնասի ոճով զբաղվել է հայազգի Ավո Երմագյանը

17:05   8 մայիսի, 2018

Երեկ Նյու Յորքում կայացած Met Gala նորաձեւության միջոցառման կարմիր գորգին ամերիկացի երգիչ եւ դերասան Նիկ Ջոնասը ներկայացել է Dolce&Gabbana կոստյումով. նրա ամբողջական look-ով զբաղվել է հայազգի ոճաբան Ավո Երմագյանը, որը հաճախ է համագործակցում Նիկի ու Անժելա Սարաֆյանի հետ:

Ոճաբնանը Նիկ Ջոնասի հետ հերթական համագործակցության մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ ցուցադրելով երգչի ամբողջական կերպարը: Նիկը բարձր սպիտակ օձիքով է, որը զարդարում է ոսկե խաչը: 

Նա կրում է նաեւ ոսկյա մատանի, թավշյա գոտի եւ թավշյա կոշիկներ:

Ի դեպ, հայազգի եւս մեկ ներկայացուցիչ՝ դիզայներ Մարիաննա Հարությունյանն էլ ապահովել է մոդել Կարա Դելեւինի եւ երգչուհի Նիկի Մինաժի գեղեցիկ look-երը. հայտնի աստղերը միջոցառման կարմիր գորգին բառի բուն իմաստով փայլել են Մարիաննայի պատրաստած գլխազարդերով:

Լուսանկարները՝ Մարիաննայի Instagram-ից 

Ինչ վերաբերում է մյուս հայտնի հայուհուն՝ Քիմ Քարդաշյանին, նա միջոցառմանը ներկայացել է Versace-ի ոսկեգույն զգեստով, որի վրա պատկերաված էին խաչեր:

Լուսանկարը՝ Wireimage

Այս տարվա Met Gala-ի թեման կրոնի ու նորաձեւության համադրությունն էր, այդ պատճառով էլ աստղերից շատերն էին կրում խաչեր եւ այլ խորհրդանիշներ:



© NEWS.am STYLE