«Հիմա պետք է հասկանանք, որ 30 տարիների ընթացքում փլված երկիրը մեկ օրում չենք կարող ոտքի կանգնեցնել». Սարիկ Անդրեասյան

18:25   8 մայիսի, 2018

Հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որն առավել հայտնի է ռուսական կինոշուկայում եւ որի «Երկրաշարժ» ֆիլմը դարձավ անցած տարվա ամենաքննարկված ժապավեններից մեկը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն: Ռեժիսորը ռուսերենով գրել է.

«Կողոպտիչները գնացին: Հիմա այն մարդկանց հերթն է, որոնք ունեն մաքուր մտադրություններ: Սա ասում եմ անկեղծ, քանի որ բոլորին, ովքեր գնում էին Նիկոլի հետեւից, անձամբ ճանաչում եմ՝ Մարությանից մինչեւ Թանկյան, եւ չեմ կասկածում, որ նրանք ճիշտ ընտրություն են արել: Հիմա պետք է հասկանանք, որ 30 տարիների ընթացքում փլված երկիրը մեկ օրում չենք կարող ոտքի կանգնեցնել: Հիմա այս մարդկանց ժամանակ տվեք, առնվազն`մի քանի տարի»:

Այսoր կայացած Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 59 կողմ, 49 դեմ ձայներով ընտրվել է ՀՀ վարչապետ:



© NEWS.am STYLE