Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները ոգեւորել են Սեւակ Խանաղյանին (տեսանյութ)

18:05   8 մայիսի, 2018

Հանրապետության հրապարակում հայերն իրենց ողջույնն են ուղարկել Սեւակ Խանաղյանին՝ կոչ անելով Եվրոպայի հայությանն այսօր կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ քվեարկել մեր մասնակցի օգտին: Սեւակին ոգեւորող տեսանյութը նրա մենեջեր Ալբերտ Վարտանովը տեղադրել է Instagram-ի իր էջում:

«Հայաստան, շնորհակալ ենք աջակցության համար»,-գրել  է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում կայացել է հատուկ նիստ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Այս առիթով Հանրապետության հրապարակում կայացել է հանրահավաք, որի մասնակիցները ծափողջույններով դիմավորել են Փաշինյանին: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ին՝ Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգը ներկայացնելու է 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:



© NEWS.am STYLE