Հայուհին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Փերիս Հիլթոնի բանկային հաշիվները կոտրելու համար

19:30   8 մայիսի, 2018

Հայուհի ցանցահենն ավելի քան երկու տարի հաքերային հարձակման է ենթարկել Փերիս Հիլթոնին: Նա կարողացել է ոչ միայն հասանելիություն ձեռք բերել դերասանուհու բջջային հեռախոսի պարունակության նկատմամբ, այլեւ բանկային հաշիվների:

Պայծառ Բխչադզյանը (Paytsar Bkhchadzhyan) 2015 թվականին Փերիսի քարտով տոմս է գնել Հոլիվուդի Roosevelt հյուրանոցում երեկույթի մասնակցելու համար: Բուն երեկույթին նա 40 հազար դոլար է ծախսել Հիլթոնի հաշվից, իսկ ընդհանրապես՝ 100 հազար դոլարից ավելի:

Բացի այդ, Պայծառ Բխչադզյանը Փերիս Հիլթոնի անունից էլեկտրոնային նամակ է ուղարկել նրա ընկերներից մեկին՝ խնդրելով իր հաշվին փոխանցել 80 հազար դոլար: Կինը կարողացել է ձեռք բերել նաեւ դերասանուհու ինտիմ լուսանկարները: Թե ինչ է նա դրանց հետ արել, դեռ պարզ չէ:

Դատարանը կնոջը չորս տարվա եւ ինը ամսվա ազատազրկման է դատապարտել: Cosmo.ru-ի փոխանցմամբ՝ Փերիսը գոհ է դատավարության արդյունքից:

 Լուսանկարը` Getty



© NEWS.am STYLE