Սեւակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ

01:08   9 մայիսի, 2018

Կայացավ «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Մեր մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո: Ցավոք, նա չանցավ եզրափակիչ։

Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։

 



© NEWS.am STYLE