Քիմ Քարդաշյանին մեղադրել են Դոնաթելա Վերսաչեին կրկնօրինակելու մեջ

21:35   8 մայիսի, 2018

Նյու Յորքում կայացել է Met Gala 2018 միջոցառումը, որին, ինչպես ամեն տարի, մասնակցել է Քիմ Քարդաշյանը: Բուն միջոցառմանը հայուհին ներկայացել է Versace-ից խաչերով ոսկեգույն զգեստով, իսկ աֆթերփարթիին արդեն միանգամայն այլ զգեստ հագել:

Խնջույքին Քիմը ներկայացել է փոքրիկ սեւ զգեստով, եւ համացանցի օգտատերերն անմիջապես նրան մեղադրել են Դոնաթելա Վերսաչեին կրկնօրինակելու մեջ:

Դոնաթելան նմանատիպ զգեստով Նյու Յորքում երեկույթի է ներկայացել 1993 թվականին:

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE