«Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչը (տեսանյութ)

23:01   8 մայիսի, 2018

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սեւակ Խանաղյանը, որը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը:

Համերգի ավարտից հետո կսկսվի քվեարկությունը, որից հետո պարզ կդառնա, թե որ մասնակիցներն են անցել եզրափակիչ փուլ, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը նախանշված է մայիսի 10-ին:



© NEWS.am STYLE