Քիմ Քարդաշյանը մարմինն ընդգրկող դեղին զգեստով ցուցադրել է բարեմասնությունները

14:15   9 մայիսի, 2018

Հայուհի Քիմ Քարդաշյանը երեկ մասնակցել է Business of Fashion ամսագրի շապիկի շնորհանդեսին եւ կրկին գրավել բոլորի ուշադրությունը՝ ցուցադրելով իր բարեմասնությունները:

Քիմը երեկույթին ներկայացել է մարմինն ընդգրկող դեղին Versace զգեստով, որի բացվածքի շնորհիվ կարողացել է ցուցադրել նաեւ ոտքերը:

Շնորհանդեսին Քիմին ուղեկցել են նաեւ մայրը՝ Քրիս Ջեններն ու քույրերը՝ Քենդալ ու Քայլի Ջեններները:

Ի դեպ, երեկ հայուհին մասնակցել է նաեւ Met Gala 2018 միջոցառմանը՝ ներկայանալով Versace-ի ոսկեգույն զգեստով: Միջոցառման այս տարվա թեման կրոնն ու նորաձեւությունն էին, այդպիսով՝ Քիմի շքեղ զգեստը զարդարված էր խաչերով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Wireimage, BlayzenPhotos/Blackgrid



© NEWS.am STYLE