Միլիոնատեր Դեն Բիլզերյանը «սպառնում է» Լոս Անջելեսին

15:02   9 մայիսի, 2018

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը մեկ շատ ակտիվ է իր Instagram-ում, մեկ էլ՝ երկար ժամանակ իր մասին տեղեկություն չի հայտնում: «Պոկերի արքայի» վերջին մի քանի լուսանկարները վերաբերում են, բացառապես մարիխուանային, սակայն դրա վրա չենք սևեռի մեր ուշադրությունը:

Միլիոնատերը մի քանի ժամ առաջ իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել: Դատելով տեղադրված լուսանկարից Դենը գտնվում է տան տանիքին, որն ինչպես երևում է երկնաքեր է, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակում: Ըստ երևույթին, նա այդ ուղղաթիռով էլ ժամանել է:

«Պատրաստվում եմ Լոս Անջելեսի հիմարներին կրկին անգամ ցույց տալ, թե ինչպես է ամեն ինչ արված», - իր լուսանկարը մեկնաբանել է Բիլզերյանը:

Սակայն, միլիոնատերը չի բացատրել, թե ինչի մասին է խոսքը, հնարավոր է, որ Դենը ակնարկում է իր նոր բիզնեսի՝ մարիխուանայի արտադրության մասին:



© NEWS.am STYLE