«Երբ կցանկանաք խոսել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, ինձ հրավիրեք». Ալեքսիս Օհանյան

14:38   9 մայիսի, 2018

Reddit կայքի եւ Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի շոու-ծրագրերից մեկի՝ The Late Show with Stephen Colbert-ի հյուրը: Սթիվեն Քոլբերի շոուի ընթացքում Ալեքսիսին հարցրել է, թե ինչպես է նա ծանոթացել Սերանա Ուիլյամսի հետ և կրիպտոարժույթի մասին: Զրույցի ընթացքում Ալեքսիսը չմոռացավ հիշատակել Հայաստանի իրադարձությունները:

«Ես հայ եմ, դուք բոլորդ արդեն գիտեք Հայաստանի այն հեղափոխության մասին, որն ուղղակի ֆանտաստիկ է», - նշել է Ալեքսիսը:

Ծրագրից հետո Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ի էջում գրել է. «Երբ կցանկանաք զրուցել է կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, ինձ հրավիրեք»:

 

 



© NEWS.am STYLE