«Հայրական կողմի պապիկս՝ Մարտիրոսյան Արշակ Սահակի, զորացրվել է լուրջ վնասվածքների պատճառով». VARDA

16:04   9 մայիսի, 2018

Այսօր մենք նշում ենք Շուշիի ազատագրման և Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը: Պարուհի VARDA-ն այս առիթով Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Շնորհավոր Հաղթանակի օրը! Իմ մորական կողմի պապիկը՝ Պոզդնյակով Իվան Սերգեյի, Սեւաստոպոլ քաղաքի պաշտպանությունն էր իրականացնում, որը տեւեց 250 օր եւ խորհրդային զինվորների զանգվածային քաջության ու հերոսության խորհրդանիշը դարձավ: Նա մահացել է, բայց մահացել է որպես հերոս, նրա անունը գրված է Սեւաստոպոլ քաղաքի հուշահամալիրի հուշատախտակի վրա! Հայրական կողմի պապիկս՝ Մարտիրոսյան Արշակ Սահակի, նույնպես կռվել է Ղրիմում, սակայն զորացրվել է լուրջ վնասվածքների պատճառով! Շնորհակալություն խաղաղ երկնքի և ժպտալ կարողանալու հնարավորության համար», - գրել է VARDA-ն:

 

 



© NEWS.am STYLE