Ինչպես Էնրիկե Իգլեսիասը ծննդյան տորթը նետեց ընկերների վրա (տեսանյութ)

16:21   9 մայիսի, 2018

Երեկ իսպանացի սրտակեր, հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը նշում էր ծննդյան տարեդարձը: Երաժիշտը բոլորեց կյանքի 43 տարին:

Այս առիթով Իգլեսիանին գործընկերները որոշել էին անակնկալ մատուցել՝ նրա համար մտնելով շոկոլադե տորթով եւ Happy Birthday երգելով: Երգիչն, իհարկե, ուրախացել է ընկերների անակնկալից, բայց տորթի մոմերը փչելու փոխարեն նախընտրել է այն նետել ընկերների վրա:)

#ThankYou for the #birthday wishes

Публикация от Enrique Iglesias (@enriqueiglesias)

Երգչի քայլը զարմացրել է երկրպագուներից շատերին, որոնք տեսանյութի տակ արված մեկնաբանություններում միմյանցից փորձել են ճշտել՝ ինչու է նա այդպես վարվել: Բայց կարծես՝ նրա արարքը չի զարմացրել ընկերներին, որոնք ծիծաղել են, երբ Էնրիկեն իրենց վրա է նետել տորթը: Ավելին, նրանք երգչի համար մտնելիս արդեն իսկ պաշտպանված էին պոլիէթիլային տոպրակներով:

Տեսանյութը՝ Էնրիկե Իգլեսիասի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE