Դուբայում Գոհար Ավետիսյանի վարպետության դասի մեկ տոմսը 1600 դոլար է արժեցել

19:06   9 մայիսի, 2018

Գոհար Ավետիսյանը վերադարձել է Դուբայից, ուր մեկնել էր վարպետության դաս անցկացնելու: Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հարթ չի անցել: Գոհարն իր դժգոհությունն է արտահայտել կազմակերպիչների աշխատանքի վերաբերյալ՝ Instagram-ում գրելով.

«Սա իմ կյանքի վատագույն վարպետության դասն էր: Կազմակերպիչներն իրենց պահում էին ինչպես շուկայում՝ վարպետության դասի նախօրեին իմ հետ գնի վերաբերյալ սակարկումներ անելով, չնայած որ պայմանագիրը նախապես էր կնքվել: Վարպետության դասի մասնակիցներն ըմբոստացել էին կազմակերպիչների դեմ՝ այդքան մեծ գումարի դիմաց (1000-1600 դոլար՝ մեկ տոմսի դիմաց) ստացած կոսմետիկ պարագաների համար: Կոսմետիկա նրանք տրամադրել էին, բայց ոչ այն քանակության եւ որակի, որը խոստացել էին: Իսկ երբ կազամկերպիչները տեսան, որ մասնակիցներն ըմբոստանում են, նրանք պարզապես անհետացան, ստիպված էի ամեն ինչ ինքս կարգավորել»,- գրել է Գոհարը:



© NEWS.am STYLE