Օլգա Բուզովան իր ընկերոջը բնակարան է նվիրել

23:05   9 մայիսի, 2018

Օլգա Բուզովան իր ընկերոջը բնակարան է նվիրել, գրում է 7days.ru-ն: Կայքի հաղորդմամբ՝ Օլգան նման շռայլ նվեր է արել իր ընկեր Անտոն Բոգոսլավսկիի ծննդյան կապակցությամբ:

«Օլյան, ինչպես իսկական փերի, իրականացրեց իմ վաղեմի երազանքը»,- ասել է տղամարդը, որը ղեակավարում է երգչուհու PR ծրագրերը: Նրանք ծանոթ են ավելի քան ութ տարի:

Հիշեցնենք, որ Օլգա Բուզովան վերջերս հերթական սադրիչ հայտարարությունն է արել: «Дом 2»-ի Instagram-յան էջում հաղորդավարուհու մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, որում Բուզովան հայտնում է, թե ամուսնանում է.

«Այսօր իմ հարսանիքն է: Ամբողջ երկիրն է սպասել դրան: Եկել է օրը, երբ ես պատրաստ եմ ձեզ հետ կիսվել իմ երջանկությամբ»,- տեսանյութում ասում էր հարսի կերպարով Օլյան:



© NEWS.am STYLE