VARDA-ն՝ Թուրքիայում իր հանգստի մասին

00:04   10 մայիսի, 2018

VARDA-ն մեկնել է Թուրքիա՝ հանգստի: Օրերս նա իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել, որում կրքոտ պարում է Անթալիայի ակումբներից մեկում, ինչպես նաեւ մարզասրահից է լուսանկար տեղադրել, որում շպագատ է ցուցադրել: Հայուհին որոշել էր ցույց տալ նաեւ, թե ինչպես է արեւայրուք ընդունում:

Եվ հիմա պարուհին որոշել է պատմել, թե ինչու է մեկնել հանգստի: VARDA-ն լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Ես արդեն չորս տարի է՝ լողազգեստներ եմ արտադրում, սակայն քչերը գիտեն, որ առաջին երկու տարին ես ոչ մի անգամ ծովում չեմ եղել: Դրանք բացառապես աշխատանքային երկու տարիներ էին: Իմ աշխատած ամբողջ գումարը ես ծախսում էի տեխնիկայի, սարքերի, գործվածքների վրա: Ես ցանկանում էի ստեղծագործել:

Ես պերֆեկցիոնիստ եմ, որն ամեն օր կատարելագործվում է, իսկ դա նշանակում է, որ կատարելագործվում է նաեւ այն, ինչ ես ստեղծում եմ: Ցանկացած ստեղծագործող մարդու ոգեշնչում է պետք, ինչը նշանակում է, որ հանգիստը պարզապես անհրաժեշտ է»:



© NEWS.am STYLE