Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան (ֆոտո/վիդեո)

23:25   9 մայիսի, 2018

Այսօր`մայիսի 9-ին, Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը բացօթյա համերգ ունեցան Շառլ Ազնավուրի հրապարակում: Սա Սրբուկի առաջին մենահամերգն էր ուկրաինական «Ձայնը» նախագծից վերադառնալուց հետո. այն նվիրված էր հաղթանակի օրվան:

Երգչուհին բեմից ողջունեց երկրպագուներին, շնորհակալություն հայտնեց համերգին ներկա գտնվելու եւ ուկրանական «Ձայնը» նախագծի շրջանակում իրեն աջակցելու համար.

«Երբ այնտեղ էի, զգում էի, թե ինչպես եք կանգնած իմ կողքին, ինչպես եք աջակցում ու սիրում: Շատ ուրախ եմ, որ այսօր կա նման հնարավորություն երգելու ձեզ համար»,-նշեց Սրբուհին:

Երգչուհին, ինչպես միշտ, բեմը լցրեց իր էներգետիկայով եւ հավաքավածների համար կատարեց արդեն իսկ սիրված cover-ները:

Երգչուհու երկրպագուներից շատերը համերգին եկել էին Սրբուհու լուսանկարներով մեծ պաստառներով, եւ չնայած անձրեւին՝ մինչեւ վերջ մնացին. վայելեցին համերգը, պարեցին ու երգեցին նրա հետ:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել Սրբուկի մենահամերգին: Ամենահետաքրքիր պահերին հետեւեք մեր ֆոտոշարքի եւ տեսանյութերի միջոցով:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Սյունե Առաքելյանի



© NEWS.am STYLE