20 բան, որոնք առանց վարանելու պետք է հեռացնեք ձեր կյանքից

10:50   10 մայիսի, 2018

Բոլոր մարդիկ, ունեն թե լավ, թե վատ սովորույթյուններ: Սակայն, դրանց մի մասից ազատվելը, ձեզ նոր շնչառություն կտա, կյանքին նոր գույներ և նպատակներ կհաղորդի: Ձեզ ենք ներկայացնում 20 բան, որոնք անհրաժեշտ ք անմիջապես դուրս նետել ձեր կյանքից:

  1. Տնային հագուստը, որն արդեն հին է, քանզի ունի դուրս ցցված ծնկներ, լայնացած վերնազգեստների մասին չմոռանաք, դրանք նույնպես նետեք աղբաման:
  2. Մեկ ականջակալով ականջակալներն ու հին մարտկոցները: Սովորության համաձայն մի կողմ մի դրեք, աշխատեք ազատվել դրանից:
  3. Կոտրված սպասքը: Անհարմար է նույնիսկ այդ տեսակ սպասքից օգտվելը, անգամ հյուրերին ինչ-որ բան հրամցնելը:
  4. Այն միջոցառումների հերթագրումը, որտեղից ավտոմատ կերպով տարին մեկ անգամ ուղարկվում է ձեր ծննդյան օրվան նվիրված շնորհավորանք:
  5. Սոցցանցերի ձեր անձնական էջերից այն ընկերներին, ում չեք ճանաչում, քանի որ ժամանակը թանկ է և դութ պետք է գնահատեք այն:
  6. Սառնարանի վրայի դիետայի թերթիկները: Չէ որ դրանք նույնպես ձեզ հարկավոր չեն:
  7. Հեռախոսով տարվող անիմաստ զրույցները:
  8. Հեռախոսում մեկից ավելի զարթուցիչները: Մեկն էլ բավարար է: Եթե մեկը լինի, ապա դրա արձագանքը հաստատ կլսես:
  9. Համակարգչից այն փաստաթղթերը, որոնք չեք օգտագործում:
  10. Ուշանալու ձեր վատ սովորությունը:
  11. Ափսոսանքը՝ չարածի համար, չավարտված գործողությունների համար: Բաց թողեք այդ իրավիճակը:
  12. Հին ամսագրերն ու տետրերը, փողոցում ձեզ տրված թռուցիկները: Հին դասախոսությունները, որոնք չեք օգտագործում:
  13. Դատարկ, անպետք, անիմաստ հարաբերությունները:
  14. Կոսմետիկայի մնացորդները, հյուրանոցից ձեռք բերված օճառներն ու փոքրիկ սրվակները:
  15. Հերթերը խանութներում, սովորեք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից:
  16. «Ես չեմ կարող» արտահայտությունը: Իմացի՛ր, փնտրի՛ր, սովորի՛ր:
  17. Խոստումները՝ «կզանգահարեմ», «կհանդիպենք», «կզբոսնենք»:
  18. Զիջելու սովորույթը, ծերանալուց, նոր իրավիճակներից և իրերից վախը:
  19. Անպետք իրերը, որքան նոր, իրական, հրաշալի ապրանքներ շրջապատեն ձեզ, այնքան ավելի լավ ձեզ համար:
  20. Լուսանկարները, որոնցում դուք ձեզ դուր չեք գալիս, հաղորդագրությունները, որոնք պարունակում են միայն «որտե՞ղ ես», էլեկտրոնային փոստի նամակները, որոնց չեք պատասխանել, որոնք ձեզ հետաքրքիր չեն: Հեռուսատցույցի դիմաց երկար ժամանակ անցկացնելը:

Այս բոլոր կետերից գտեք նրանք, որոնք առկա են ձեր կյանքում և առանց երկար մտածելու և վարանելու դեն նետեք ձեր կյանքից:

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE