«Խիստ չդատեք». Եվա Բաղդասարյանը՝ կանաչ աչքերով (ֆոտո)

16:05   10 մայիսի, 2018

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է Instagram-ում: Այս շրջանում «Երեւի» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում, որոնցում կրում է կանաչ ոսպնյակներ:

«Խիստ չդատեք: Գիտեմ, որ աչքերի գույնն ինձ չի սազում, բայց թող նկարներն այստեղ մնան»,-ռուսերենով գրել է դերասանուհին:

Ի դեպ, լուսանկարների տակ արված մեկնաբանությունները վկայում են, որ Եվայի հետեւորդներին ընդհակառակը՝ դուր է գալիս դերասանուհու աչքերի կանաչ երանգը:



© NEWS.am STYLE