«Տղամարդիկ իմ պատճառով գլուխները կորցնում են». Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի լուսանկարները

15:05   10 մայիսի, 2018

Հայազի հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շարունակում է Instagram-ի զվարճալի գրառումներով բարձրացնել իր հետեւորդների տրամադրությունը: Այսօր Լեւինան նոր լուսանարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում, որոնցում անգլուխ մանեկենի հետ է նկարված:

«Տղամարդիկ իսկապես իմ պատճառով գլուխները կորցնում են: Դուք հիմա կասեք՝ ճաշակները տարբեր են լինում, բայց փաստերի հետ չեք կարող վիճել: Դա ձեզ ասում եմ՝ որպես իրավաբան, իսկ գլուխ եմ գովում՝ որպես կին»,-կատակել է նա:



© NEWS.am STYLE