Քլոե Քարդաշյանին եւ Թրիստան Թոմփսոնին կրկին տեսել են միասին (ֆոտո)

14:21   10 մայիսի, 2018

Քլոե Քարդաշյան եւ Թրիստան Թոմփսոն զույգը հաշտությունից հետո կարծես՝ սկսել է ավելի հաճախ երեւալ հանրային վայրերում:

Մի քանի օր առաջ զույգին առաջին անգամ տեսան միասին ճաշելիս: Նրանք ընկերների հետ էին եւ բավականին ուրախ տեսք ունեին: Ականատեսների խոսքով՝ հաճախ էին կատակում ու ժպտում:

Այսօր էլ զույգին «բռնացրել» են կինոթատրոնում: Հայտնի չէ, թե նրանք որ ֆիլմն են նախընտրել դիտել, բայց պապարացիները հասցրել են նրանց լուսանկարել սրահում: Քլոեն կրել է սեւ շապիկ, սեւ տաբատ, մուգ մորեգույն կեպի եւ զինվորական պրինտով պիջակ: Թոմփսոնն էլ հագել էր սեւ մարզաշապիկ եւ Gucci-ից մորթե հողաթափեր:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ TMZ/Mega, Getty



© NEWS.am STYLE