Նազենի Հովհաննիսյանը Սեւանից նոր լուսանկար է հրապարակել

14:04   10 մայիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում 35-ամյա հաղորդավարուհին գտնվում է Սեւանում:

Սեւանա լճի ափին լուսանկարված Նազենին անգլերեն լեզվով գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Չքնաղ Հայաստանը: Անհատների աշխարհ... Սուրբ վայր, որը կոչվում է Մաշտոցներ»: Իսկ հեշթեգներում նշել է «զարմանահրաշ, Հայաստան, 2018» բառերը:

Ավելի վաղ դերասանուհին սոցցանցերի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որոնց կից գրել էր. «Երուսաղեմի Սբ. Հարության տաճարում՝ Տիրոջ գերեզմանի առջև Արցախի դրոշն է. ...երբեմն ճշմարտությունը գոռալ է պետք, երբեմն՝ ԼՌԵԼ... #Հավատքի ուժն է զորեղ ու Մարդ մնալու կարողությունը. խաղաղություն մեր Երկրին ու մարդուն: Մեր Հերոսներին՝ հավերժ փառք: Մեր Զինվորին՝ անփորձանք ծառայություն ու ժպտադեմ վերադարձ»:



© NEWS.am STYLE